Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
21.02.2025 | 00:01

Արեգակ արդար, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո ողորմության օրհնյալ ճառագայթները ծագեցրու ինձ վրա և Քո սիրո սուրբ կրակով մաքրիր սիրտս, որպեսզի տեսնեմ քո լուսեղեն պատկերը, քանզի մաքուր սիրտ ունեցողները միայն կարող են քեզ տեսնել։

Առաջնորդիր ինձ դեպի կատարյալ լույսը, փարատիր կյանքիս խավարը և լուսավորիր հոգիս, սիրտս ու միտքս, որպեսզի Քեզ սիրեմ, Քո կամքը կատարեմ և քեզ փառաբանեմ իմ ողջ հոգով, սրտով, մտքով և իմ ամբողջ զորությամբ, այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն

Դիտվել է՝ 2432

Մեկնաբանություններ